Ռուբինյանը ցավալի է համարում Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքը
«Մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը»,-այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համալիրներ ձեռք բերելու գործարքին:
Նա նշեց, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր այդ հարցերը նախարարության կողմից համապատասխան կերպով կբարձրացվեն:
Ռուբինյանի խոսքով, գործարքը տրամաբանական չէ՝ հաշվի առնելով, որ Բելառուսը Հայաստանի բարեկամ երկիր է, ներգրավված է բազմակողմ ֆորմատներում, դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ:
Հարցին, արդյոք ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը խնդիրը բարձրացրել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, Ռուբինյանն ասաց՝ վերջին ժամերին կապ չի ունեցել պատվիրակության անդամների հետ, տեղյակ չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան