Արմեն Սարգսյան. «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին:
Հանրապետության նախագահն ու հյուրերը զրուցել են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի և հետագա անելիքների մասին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ անդրադարձ է եղել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ձեռքբերումներին ու հաջողություներին, ինչպես նաև նոր նախաձեռնություններին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ ոգևորված է կենտրոնի գործունեությամբ, և «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, որն անմիջականորեն ցույց է տալիս, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա: Այն նաև լավ օրինակ է, թե ինչպես սփյուռքում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները, իրենց գաղափարները, պրոֆեսիոնալիզմը հայրենիքի հետ կիսելով, կարող են ստեղծել հետաքրքիր մի լուծում, որը յուրօրինակ է ամբողջ աշխարհում:
Հարակից հրապարակումներ`
- Թումո-ն հայտարարում է նոր ծրագրի մասին
- «ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը
- Անն Իդալգո․ Փարիզում կբացվի Թումո դպրոց