ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան այս տարի ընդունվելու հայտ է ներկայացրել 462 դիմորդ։ Հետևելով ՀՊՏՀ-ի 2018-19 ուսումնական տարվա բակալավրիատի դիմորդների շարժին, տեսնում ենք, որ համալսարանի վեց ֆակուլտետներից ոչ մեկում մրցակցություն չկա։
Ամենաշատ դիմում-հայտ ներկայացվել է «Ֆինանսական» ֆակուլտետի համար՝ 110 դիմում, սակայն նշենք, որ տվյալ ֆակուլտետն ունի 200 տեղ, որից 12-ն՝ անվճար։
Նույնքան տեղ ունեցող «Տնտեսագիտություն», «Հավապահական հաշվառում և հարկում» և «Կառավարում» ֆակուլտետներ ընդունվելու համար համապատասխանաբար դիմել են 80, 82 և 84 շրջանավարտ։
«Շուկայագիտություն» ֆակուլտետն այս տարի 81 տեղի համար ունի 66 դիմորդ, իսկ «Վիճակագրություն»-ը՝ 45 տեղի համար՝ 40 դիմորդ։
Նշենք, որ նախորդ տարի ՀՊՏՀ ընդունվելու համար հայտագրվել էր 1016 դիմորդ, որից ընդունվել էր 834-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
- Քննությունների ամսաթվերը փոխվել են
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին