Հայաստանում Ուկրաինան դեռ դեսպան չունի
Պաշտոնական Կիևը դեսպաններ չունի 16 երկրներում:
UNN-ի փոխանցմամբ, Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հրապարակել է այդ երկրների ցանկը` Հայաստան, Ռուսաստան. Ղրղզստան, Հունաստան, Դանիա, Էստոնիա, Լատվիա, Իռլանդիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Եթովպիա, Պերու, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ալժիր, Կուբա:
ԱԳՆ-ն նշել է, որ արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար նշանակեը երկարատև ու մի քանի փուլից բաղկացած գործընթաց է` թեկնածուների ընտրութուն, նրանց թեկնածության վերաբերյալ նախագահի համաձայնություն, ընդունող երկրներից ագրեմանի ստացում, նախագահի հրամանագրի պատրաստում:
Հիշեցնենք, որ այս պահին Ուկրաինայում ՀՀ դեսպանը Անդրանիկ Մանուկյանն է:Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է Դենիս Ավտոնոմովը:
Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 25-ին: 1993թ. հունվարին բացվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, իսկ 1996թ. սեպտեմբերին հիմնվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը:
1996թ-ից 2001թ.' Ալեքսանդր Բոժկո, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան.
2002թ-ի մարտից' Վլադիմիր Տյագլո, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան.
2005թ-ի հունիսից' Ալեքսանդր Բոժկո, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան.
2010թ-ի սեպտեմբերից' Իվան Պետրովիչ Կուխտա, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան: