Երիտասարդները դասական ընդդիմությունից ավելի շատ մարդ են փողոց դուրս բերում. Իսկանդարյան
Դատելով մի շարք բողոքի խոշոր ակցիաներից, ինչպես օրինակ «Էլեկտրիկ Երևանը»՝ հասկանալի է դառնում, որ որոշ երիտասարդներ ունակ են շատ ավելի մեծ թվով մարդկանց փողոց դուրս բերել, քան դասական ընդդիմության ներկայացուցիչները: Այսօր կայացած «Կովկաս 2017» ամենամյա միջազգային գիտաժողովի ժամանակ նման համոզմունք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով խորհրդարանական վերջին ընտրություններին՝ բանախոսը շեշտեց՝ այն մարդիկ, որոնք հաղթեցին ընտրություններում, ակտիվորեն սկսեցին աշխատել օրենսդիր մարմնում: Իսկանդարյանը նաև ընդգծեց՝ նոր ֆենոմեն չէ, որ ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ-ն ամենամեծ թվով ձայները հավաքեց՝ խելացի կերպով օգտվելով «ապատիայի մենեջմենթից»:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ Կովկասի ինստիտուտի ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր իշխանությունները կարծես ցանկանում են շարունակել նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը, այն է՝ բալանսավորված հարաբերություններ պահպանել միաժամանակ և Արևմուտքի, և Ռուսաստանի հետ:
«2016 թվականը շատ լավ ցույց տվեց, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում: Բացարձակ անսպասելի իրավիճակները հենց այնպես չեն ծնվում: Դրանք լուրջ հիմքեր են ունենում»,- ասաց Իսկանդարյանը:
Քննարկմանը ներկա Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարանի դասախոս Մարինա Մուսխելիշվիլին իր հերթին նկատեց, որ Վրաստանի ազգաբնակչությունը դժգոհ է իշխանությունից, քանի որ վերջինս իր սպասումները չի արդարացնում:
Գեորգի Մարգվելաշվիլին, Իվանաշվիլիի աջակցությամբ առաջադրվելով «Վրացական երազանք» կուսակցության կողմից և դառնալով նախագահ, այնուհետ փոխեց իր մանդատը, ասաց, որ ոչ մի կուսաակցության չի պատկանում, կարելի է ասել՝ անցավ ընդդիմության կողմը: Վրաստանն այժմ գտնվում է պոպոլուզմի-կոնտր դեմոկրատիայի ռեժիմում»,- նշեց բանախոսը:
Վերջում վրացի դասախոսը նկատեց, որ 2017-ը Վրաստանի համար չնշանավորվեց ռադիկալ փոփոխություններով, փոխարենը փչվեց մի փուչիկ, որը պայթեց արդեն այս տարի՝ Իվանաշվիլիի քաղաքականություն վերադառնալով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում