Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը որոշակի լրացումներով
ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելուց հետո կուղարկվի խորհրդարան:
Մասնավորապես հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը, սակայն քննարկումները կշարունակվեն: Նախագծի հիմնավորման համաձայն, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի շարք փոփոխությունների, որոնց համար հիմք են ծառայել նաև հասարակության կողմից առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումները։ Այդ փոփոխությունների շարքում կարևոր է ընդգծել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա դիրքորոշումները։
Ըստ հիմնավորման՝ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։Մասնավորապես, գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։
Նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։Այսպիսով, 2018թ․ հուլիսի մեկից ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային բաղադրիչը։
Հարակից հրապարակումներ`
- Կուտակային համակարգն անցել է անդառնալիության կետը. Փաշինյան
- Մանե Թանդիլյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակի համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով
- Կուտակային համակարգը պետք է Հայաստանին. Մանե Թանդիլյան
- ԿՀԻԿ. Ինչ կկորցնեք, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին չեք միանում կամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին