ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը։
«ՎՃռաբեկ դատարանը ստացել էր գրություն, որ պաշտոնավորման տարիքի լրանալու հիմքով, օրենքի ուժով դադարելու է ՍԴ դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները: Նշված գրությունը հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատարը ձեռնամուխ է եղել ՍԴ անդամի թեկնածուի ընտրության գործընթացը կազմակերպելուն, ընդհանուր ժողով է կայացվել, ըստ ընթացակարգի առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Ելիզավետա Դանիելյանը և Արման Դիլանյանը: Դատավորների ընդհանուր ժողովին ընտրությանը մասնակցել է 175 դատավոր, այսինքն իրավազոր է եղել, քանի որ մասնակցել է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին։ Թեկնածուների ներկայացնելուց հետո Ելիզավետա Դանիելյանին 88 կողմ և Արման Դիլանյանին 87 կողմ հարաբերակցությամբ փակ քվեարկությամբ ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը»,- մանրամասնեց Խունդկարյանը։
Նրա խոսքով՝ Ելիզավետա Դանիելյանն օժտված է անձնային և մասնագիտական բարձր որակներով, որոնք անհարժեշտ են ՍԴ անդամի լիազորությունները կատարելուն: Նա որպես դատավոր շուրջ 27 տարվա փորձառություն ունի։
Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, որ եթե այս անգամ էլ ՍԴ անդամ չընտրվի՝ կստացվի, որ ՍԴ դատավորի երկու թափուր տե՞ղ կլինի:
«Օրենքով սահմանված կարգով սա դատավորի այն թեկնածուն էր, որը պետք է առաջադրվեր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն ԱԺ-ի կողմից չի ընտրվել, և բացի այդ, հունիսի 16-ին ՍԴ մեկ այլ անդամի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և Դատավորների ընդհանուր ժողովին էր թեկնածու առաջադրելու հերթը: Չնշանակելու դեպքում, այո կլինի ՍԴ դատավորի հաստիքի երկու թափուր տեղ»,-ասաց նա:
Այնուհետև ներկայացված թեկնածու Ելիզավետա Դանիելյանը իր ելությում նշեց. «Գրեթե ամբողջ կյանքս նվիրել եմ դատական համակարգին, սիրում եմ դատավորի աշխատանքը և դատական իշխանության ներկայացուցիչ լինելն ինձ համար մեծ պատիվ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան