ՍԴ անդամի թեկնածու. Այսօր դատարանները բավական համարձակ փոխում են խափանման միջոցները
«Ի՞նչ նկատի ունենք, երբ ասացիք՝ կրքերը հանդարտվել են, և մարդկանց արդեն կալանքից ազատում են, խափանման միջոցը փոխվում է»,- ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Կրքերի հանդարտման առումով ես երևի խոսքը հստակ չէի ձևակերպել: Նկատի ունեի, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատարանները հնարավորություն ստացան հնչեղ գործերով դատական նիստերն իրականացնել: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ դժգոհություններ հայտնելով՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ բոյկոտում էին դատական որոշ նիստերը, չէին ներկայանում, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք էին արտահայտում և գործերի սկսման հնարավորություն չէր լինում: Այս առումով եմ ասում, որ կրքերը հանդարտվեցին, և նիստերը մտան բնականոն փուլ, և հնարավորություն ստեղծվեց խափանման միջոցները փոխել, ինչը ուրախալի է բոլորիս համար»,-պատասխանեց նա:
«Ելք»-ի պատգամավորը հարց ուղղեց Դանիելյանին, թե նա ինչո՞վ է աչքի ընկել, որ հենց նրան են որպես ՍԴ անդամի թեկնածու ընտրել:
«Չեմ կարող որոշակի առանձնահատկության մասին խոսք ասել: Թեկնածությունը ներկայացվել է Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում, դատավորական համայնքն իր վստահության քվեն փոխանցել է ինձ»,-ասաց նա:
Մարուքյանն արձագանքեց. «Մենք այսպես ենք հասկացել Ձեր ասածը, որ հետհեղափոխական վիճակից ելնելով է, որ կրքերը հանդարտվել են, և դատարանները սկսել են լավ աշխատել: Բայց մյուս կողմից Ձեր պատասխանը հետևյալն է, որ դատավորները չէին կարող աշխատել: Պետք է նկատի ունենալ, որ դատավորներն էլ անտեղի նկատողություն են արել, դահլիճից հեռացրել, հազար ու մի խնդիրներ առաջացրել: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ մենք որ ասում ենք՝ բան է փոխվել, այդ բան փոխվելը դատարանների վրա ո՞նց է ազդում»:
ՍԴ դատարանի թեկնածուն խոսքը հստակեցրեց, որ բոլոր միջնորդությունները, որոնք արվում են դատավարության մասնակիցների կողմից, պետք է հնարավորություն ունենան քննության առարկա դառնալ:
«Թե ինչպիսին կլինեն լուծումները, ցույց է տալիս կոնկրետ գործերով դատարանի իրականացնող քննությունը: Ես չեմ կարող կանխատեսել՝ ինչ լուծումներ կլինեն, այսօր իրականացվող դատավարությունները ցույց են տալիս, որ դատարանները բավական համարձակ, ինչը շատ ողջունելի է, փոխում են խափանման միջոցները գործերով»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկել կամ չքվերակելը Ձեր ընտրության խնդիրն է. ՍԴ անդամի թեկնածուն՝ պատգամավորին
- Երբևէ չեմ առնչվել վերևից ճնշման դեպքի. ՍԴ դատավորի թեկնածուն՝ Մելքումյանին
- ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան