Ֆուտբոլի աշխարհի առաջնության ազդեցությունը Ռուսաստանի տնտեսությունը կզգա ավելի ուշ
Ռուսաստանի տնտեսությունը Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ազդեցությունն անմիջապես չի զգա, քանի որ միջոցառման համար ներգրավված իրական շահույթները կշարունակվեն երկարաժամկետ հեռանկարում: Նման կարծիք են հայտնել տնտեսագետները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում՝ Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում:
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հարցազրույցներից մեկում ասել է, որ տվյալ քաղաքաների ենթակառուցվածքների՝ մասնավորապես օդանավակայանների, ճանապարհների, հյուրանոցների, կոյուղիների վերանորոգման, կոմունալ ծառայությունների որակի բարելավման համար ներդրվել է գրեթե 400 միլիարդ ռուբլի, իսկ մարզադաշտերի վրա ծախսվել է մոտ 180 մլրդ ռուբլի: