Առողջապահական պարահանդեսում
Նոր բերած հիվանդին ծանոթն է տեսնում, մտնում է հիվանդասենյակ ու.
- Վաայ, թքեմ երեսիդ ՄԵՋ… էս թքել ես փայտիկին, հա՞:
Միացրած սիստեման չի թողնում, որ շրջվեմ ու նայեմ տարօրինակ զույգին:
Հիվանդատեսը չի հանգստանում, մոտենում է ինձ, դեռ չհասած սկսում է.
-Մորքուր, քե՞զ ինչ է եղել:
Հետո հասնում է, նայում ենք իրար… հասկանում է, որ ինքն է մորքուրը ու գնում է: Ես պրծնում եմ թքաբանական զրույցից, իսկ մնացած ժամանակը ցածր ծիծաղւմ եմ, ու ասեղը երակի մեջ ամեն ցնցման հետ իրեն ցավոտ պատեպատ է տալիս:
Երբ ազատվում եմ ասեղից, նայում եմ հիվանդին՝ լացած քիթմռութ, նույն գույնի «մայկա»: Բժիշկը ասել է՝ հավանական է «խփի»: Իսկ իրականում պարզ է ինչ է՝ եկել է շտապ օգնությունը, չափել է ճնշումը, բարձր է եղել, հետն էլ՝ ձեռքը ձգում է, ասել են՝ չէ, պիտի անպայման տանել հիվանդանոց:
Ի դեպ՝ եթե շտապ օգնությունը ասում է՝ պիտի անպայման տանել հիվանդանոց, ոչ ուրախացեք, ոչ էլ հուզվեք: Մի ուրախացեք, որովհետև եթե նույնիսկ ձեզ շտապօգնությունն է տանում հիվանդանոց, դա ամենևին չի նշանակում, որ անվճար է տանում՝ հիվանդանոցը իր սովորականը գանձելու է այսպես, թե այնպես:
Մի հուզվեք, որովհետև վերջերս դա ու բժշկի դժգոհ դեմքը առողջապահական քաղաքականության անքակտելի մաս են: Ամենայն հավանականությամբ՝ հիվանդանոցների ու շտապ օգնության միջև ներքին համաձայնության կա, հնարավոր է՝ «ատկատի», հնարավոր է՝ օրինական վճարի:
Դրա համար հենց շտապ օգնությունը գալիս է, ասում է՝ տանենք հիվանդանոց: Եթե չեք համաձայնվում «տաքսու» ծառայությանը, սրսկում են անալգին-դիմեդրոլ, մագնեզիում, թուղթ են տալիս ստորագրելու, որ հրաժարվել եք գնալ ու գնում են:
Ես ստորագրում եմ թուղթը, հետո զանգում եմ բարեկամի, իրենց հետ եմ գնում հիվանդանոց:
Կասեք՝ չուզողությու՞ն: Ասենք՝ գիտափորձ:
Ինչևէ: Լսում եմ հիվանդասենյակում բժիշկը ինչ է ասում: Իսկ ասում է ինչը այնպես, որ հիվանդին անպայման պահի հիվանդանոցում: Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական, մաքուր բի… առողջապահական քաղաքականություն:
Բերում են մյուս հիվանդին: Սա ավելի սիրուն է, բայց լացած դեմքը շորին չի հասցրել համապատասխանեցնել: Գալիս է նույն բժիշկը, ասում է նույն բաները:
Կրկին զսպած հռհռոցից անզուսպ հազում եմ ու համենայն դեպս ջերմաչափ եմ դնում ստուգելու, ծիծաղելն է «օկ», թե լա... «նյութ» գրելը:
Ա. Ո. (համառոտ հրապարակախոսություն)
Հարակից հրապարակումներ`
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան