Ախալքալաքում դպրոցի շրջանավարտների մոտ 37% -ը քննությունները չի հաղթահարել
Ախալքալաքի շրջանում այս տարի կա 509 շրջանավարտ, որոնցից 187-ը չեն կարողացել հանձնել քննությունները:
Jnews-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, Ախալքալաքի շրջանում ավարտական քննություններին մասնակցել է 802 շրջանավարտ, այդ թվում են նաև անցած տարիներին կտրվածները: Նրանցից 384-ը կտրվել է:
Ախալքալաքի շրջանում այս տարի, ըստ Ռեսուրս կենտրոնի տեղեկատվության, ամենից շատ կտրվել են մաթեմատիկայից: Ախալքալաքի շրջանի Կրթության Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը համարում է, որ քննությունների այս տարվա ընդհանուր արդյունքներն ավելի լավ են նախորդ տարվա համեմատ:
Շրջանավարտներից մեկը պատմել է, որ քնությունները չի կարողացել հանձնել երեք առարկաներից՝ վրացերեն, մաթեմատիկա և քիմիա: Պատճառը, ըստ նրա, այն է, որ դպրոցում լավ չի սովորել:
Ավարտական Դավիթ Կարապետյանը կարծում է, որ եթե գիտելիք ունես չպետք է վախենաս: Նա մի քիչ անհանգստանում էր անգլերենի և վրացերենի համար, սակայն դրանք ևս հաջող հանձնել է:
«Ինձ համար հեշտ էր հանձնել մաթեմատիկան: Մաթեմատիկայից մեր դպրոցում ոչ ոք չի կտրվել: Ընդհանուր առմամբ, քննությունը շատ խիստ անցավ: Երեք նկատողություն եմ ստացել», – ասել է Դավիթ Կարապետյանը:
Քննությունների ընթացքում դիտորդների խստության մասին խոսում են ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները