Իմ սկզբունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին. Մինասյան
«Սովորական աշխատանքային մթնոլորտ էր»,- անդրադանռալով երեկ կառավարության նիստում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եղած միջադեպին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ա Տնտեսակասացն զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նա կոչ արեց կենտրոնանալ վերջնական եզրակացության վրա:
«Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, և դրա սահամանադրականության, դրա արդյունավետության խնդիրը առաջիկայում կքննարկենք»,- նշեցնախարարը:
Հարցին` ինչու՞ վերջին պահին ընկրկեց և դեմ չքվեարկեց, Մինասյանն ասաց. «Ձեզ այդպե՞ս թվաց , ես իմ սկբզունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ դեմ լինել, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ հուլիսի 1-ից ներդվրող նախագծի մեղմացման մասին է»:
Նախարարը հարկ համարեց ներկաներին պարզաբանել, թե ինչին է հատկապես ինքը կողմ քվեարկել:
«Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող 80 հազար մասնակցիների և մինչև այժմ գործող 200 հազար մասնակցիների համար մեղմացնող որոշում էր, ոչ թե հուլիսի մեկից պարտադիր կուտակայինիներդրման որոշում: Ես երկու անգամ անցել եմ Սահամանադրական դատարանով, և Սահամանադրական դատարանի որոշումները կատարված չեն:
Հետևաբար այս փուլում, եթե մենք քվեարկում ենք այս նախագծին, որը կօգնի, որպեսզի մենք լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասաող որոշումը, ես դեմ եմ այդ մոտեցմանը սակայն վարչապետը դրանից հետո հայտարարություն արեց, շատ պարզ ասաց հետևյալը, որ մենք այստեղ չենք քննարկում պարտադիր կուտակայինի հարցը, որովհետև ես էլ եմ դեմ եղել և մեր կառավարության համար այդ հարցը փակված չէ»:
Դիտարկմանը` վարչապետը իրեն հորդորեց պառակտում չմտցնել թիմի մեջ, Մինասյանն ասաց, որ չկա որևէ պառակտում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե չլինի բազմակարծություն, կառավարությունը չի կարող առաջ գնալ. Մարուքյան
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ