«168 Ժամ» Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուաստանի օրինակով
«Ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է։ Հաշվի առնելով «Պոլոնեզի» չինական ծագումը, ճշգրտության բացակայությունը, կարելի է պնդել, որ Հայաստանն ունակ է զսպել և արժանի պատասխան հասցնել այս համակարգերի կիրառման դեպքում, որը կարող է լինել միայն կոնֆլիկտի բռնկման պարագայում, քանի որ սրանք լուրջ զինատեսակներ են, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով բելառուսական «Պոլոնեզների» վաճառքին Ադրբեջանին։
Իր հերթին՝ բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասել է, որ ինչպես Ռուսաստանը, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, այնպես էլ տեսականորեն դրա իրավունքն է ունեցել Բելառուսը և վաճառել է, քանի որ Ադրբեջանը Բելառուսի համար լավ գործընկեր է, կապերը բավականին խորն են ու ամուր»։
Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին