«Ժամանակ». Նոր ճնշման միջոց նոր կառավարության վրա
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են: Ռուսաստանը Հայաստանի համար գազի գնի զերչ էր արել մինչև 2018թ. ավարտը՝ սահմանելով 150 դոլար հազար խորանարդի համար: Հիմա ակնարկելով, որ գազի գինը սահմանի վրա կարող է փոխվել, Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նոր իշխանության վրա և հնազանդեցնել նրան:
Ռուսական հաշվարկը պարզ է, եթե գազի գինը բարձրանա, այն կարող է բացասաբար ազդել գործող իշխանության վարկանիշի վրա: Հայաստանը չի կարող օգտվել իրանական գազի այլընտրանքից, քանի որ Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները