Ինչ պատեհ առիթի է սպասում «Ելքը»՝ Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնելու
Հունիսի 8-ին լրացավ Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու մեկ տարին։ Նրա հրաժարակը քաղաքացիները վաղուց էին պահանջում, այնինչ ավագանին լուռ էր: Թե ինչու էր հապաղում օրենքով իրենց ձեռքը տված իրավունքից օգտվել՝ «Ելքից» Panorama.am-ին պատասխանել էին, որ «սպասում են մեկ տարին լրանալուն»:
Նշենք, որ ՏԻՄ օրենքի համաձայն ընտրվելուց հետո մեկ տարի անց համայնքի ավագանին իրավասու է ձայների մեծամասնությամբ համայնքի ղեկավարին զրկել զբաղեցրած պաշտոնից՝ անվստահություն նախագիծ ներկայացնելով։
Տարին լրացավ, բայց երևում է, որ ավագանին քաջասիրտ չէ դեռ…:
Panorama.am-ը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից ճշտեց, թե խմբակցությունը ի՞նչ է պատրաստվում անել։
«Այս պահին դեռևս անվստահության նախագիծ ներկայացնելու մասով որոշում չկա։ Հիմա որոշակի քննարկումներ են ընթանում դրա շուրջ, որոնց մասին ընթացքում տեղյակ կպահենք»,- ասաց Խաժակյանը։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղաքապետին անվստահություն հնարավոր է հայտնել տարին մեկ անգամ, և այդպիսի նախագիծ ներկայացնեն այն ժամանակ, երբ այն իր հստակ ազդեցությունը կունենա։
«Մեր մտավախությունն այդ մասով հետևյալն է, որ պետք է իրադրությունն այնպիսին լինի, որ այդ անվստահության նախագիծն իր հստակ ազդեցությունն ունենա, հակառակ դեպքում մենք մեզ կզրկենք մեկ տարվա ընթացքում ևս այդ նախագիծը բերելուց»,- ասաց նա։
Դավիթ Խաժակյանը հավելեց, որ առայժմ շարունակում են ավագանու անդամի իրենց գործունեությունը։
«Շարունակում ենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, որոնք եղել են Տարոն Մարգարյանի թողտվությամբ, ինչ էլ բնականաբար ազդելու է անվստահություն ներկայացնելու գործընթացի վրա»,- հավելեց նա։
Այնուամենայնիվ զարմանալի է՝ թավշյա հեղափոխություից հետո ինչ փոխատեղումներ ասես ու չասես՝ եղան, իսկ Տարոն Մարգարյանը արմատակալել ու մնացել է…: Ե՞րբ կգա այդ պատեհ առիթը: Ու մի՞թե այնդքան դժվար է գտնել խախտումներ Տարոն Մարգարյանի գործունեության, կամ անգործության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Աղբավայրի գարշահոտից տառապող քաղաքացիները խնդրին լուծում չլինելու դեպքում ստիպված փողոց են փակելու
- Քաղաքապետարանի «ուրախ ամառը»՝ հիվանդների նյարդերի հաշվին
- Քաղաքապետարանի հետ աշխատած ընկերությունը ավելի քան 9 մլն դրամ է յուրացրել
- «Ժողովուրդ». Քաղաքապետարանի «կոյուղաջրերի գործով» քննչական գործողությունները վերսկսվել են
- Ինչու է Երևանի ավագանին հապաղում հրաժարվել քաղաքապետից
- Ցույցեր՝ ընդդեմ ու հանուն քաղաքապետի
- Պատասխան ակցիա. «Մեր քաղաքապետը Տարոնն է»
- Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է
- Վերելակներն ու Երևանի բյուջեն
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Փակ շուկայի» մասին մշակույթի նախարարի այսօրվա պատասխանը նախորդից վատն էր
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան»
- Քարմեջ արված Հին Երևան
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին