Քաղաքական 11:15 12/06/2018 Հայաստան

Նվեր Ադրբեջանին՝ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչը  թերևս չէր հասցրել կարդացած լինել Հայաստանի նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որը վերջինս հղել էր Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ, երբ համացանցում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի ֆոտոշարքը, որում նա հպարտորեն դիրքավորվել էր բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կողքին։

Նկարներից մեկում նա ինքնագոհ նստած է հրթիռային համակարգի կրող ավտոմեքենայի ղեկին։

Ասֆալտապատ ցորենի արտ այցելելուց հետո «հրթիռ-հրթիռ խաղալը» թերևս գոհացնող զգացում պետք է առաջացներ նախագահ Ալիևի մոտ, ով մանկական հրճվանքով շտապել էր հարևաններին ցույց տալ իր նոր «սուպերխաղալիքը»։ Իսկ «խաղալիքը» գնել էր Բելառուսից, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակցից, ում հետ համագործակցության զարգացման համոզմունք էր հայտնել Հայաստանի նախագահն իր ուղերձում։

ԼՂ այցելելու համար բլոգգեր Լապշինին ադրբեջանական արդարադատության քմահաճույքին հանձնած նախագահ Լուկաշենկոն, բնականաբար, արդարացումներ էլ կունենա իր դաշնակցի թշնամուն զինելու համար։ Հուզական մակարդակում կմատնանշվի Ադրբեջանի և Բելառուսի եղբայրական հարաբերությունները, իսկ ավելի պրագմատիկ հարթության մեջ կբերվի ՀԱՊԿ մեկ այլ դաշնակցի սիրված փաստարկը՝ թե «մենք չվաճառեինք, ուրիշից կգներ», կամ «բիզնես է, դուք էլ վճարեք, ձեզ էլ կտանք»։

Իրոք, «երկաթյա տրամաբանություն», որը կարող է հերքվել միայն ՀԱՊԿ պայմանագրով, ու հատկապես 4-րդ հոդվածով, որով պարզ ասած սահմանվում է, որ հարձակումը անդամ երկրներից մեկի վրա դիտվում է հարձակում բոլոր անդամների վրա։

Իսկ թե ինչ թիրախների համար են «Պոլոնեզի» չինական հրթիռները և հայկական կողմի համար ինչ սպառնալիքներ են ներկայացնում հայ-ադրբեջանական ուժային հավասարակշռության մեջ, պարզից էլ պարզ է։ Փորձագետների պնդմամբ՝ այս գնումով Ադրբեջանը պատասխանում է հայկական «Իսկանդեր»-ներին և փորձում է վերականգնել միջին հեռավորության զինատեսակների հարցում կորցրած դիրքերը։ Ռազմական նշանակությունից զատ, նման զենքերի ձեռքբերումը Ադրբեջանի կողմից հերթական անգամ խթանելու է սպառազինության մրցավազքը, որ մեծ տնտեսական ու սոցիալական բեռ է Հայաստանի համար՝ ի տարբերություն նավթային ասեղի վրա նստած հարևան երկրի։

Ինչևէ, ինչպես կասեր Հռոմի կայսրերից Վեսպասիանոսը՝ «Փողից հոտ չի գալիս», այս դեպքում նույնիսկ, եթե արյունոտված լինի դաշնակցի արյունով։ Վստահ չենք, որ Վեսպասիանոսի այօրվա հետևորդ նախագահ Լուկաշենկոն կարդացել է ՀԱՊԿ պայմանագիրը կամ եթե կարդացել է, առանձնապես հիշում է այն։ Սակայն վստահ ենք, որ մի շնորհավորական ուղերձ էլ նա կհղի Հայաստանին, թե իբր ամեն ինչ լավ է ու աննման։

Իսկ մեզ մնում է սովորել պրագմատիկ ընկերություն անել դաշնակիցների հետ, և ասենք, ելնելով մեր հանրապետության դավանած ժողովրդավարական արժեքներից, մարդու իրավունքների հարցերում Բելառուսին քննադատող հերթական բանաձևին կողմ կքվեարկենք՝ պատճառաբանելով, որ եթե մենք չքվեարկեինք, միևնույնն է ուրիշը կքվեարկեր կողմ։ Կարծես տրամաբանական է հնչում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}