Զոհրաբյանը սպառնում է. Եթե օրենքը ընդունվի, Ծառուկյանին կհորդորի դադարեցնել բարեգործական ծրագրերը
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի թիրախ է համարում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
«Նախորդ իշխանության վերջին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, երկնելով բարեգործության մասին այս օրենքը, ուներ միայն մեկ թիրախ Գագիկ Ծառուկյանին: Սա հասկանալի է: Հասկանալին այն չէ, թե ինչու է այս կառավարությունը որպես իր օրենսդրական առաջին նախաձեռնություններից մեկը բերում մի երկրում մի օրենք, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է 30-40 տոկոս աշխատող աղքատների թիվը և փորձում դրանով կրկին թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Զոհրաբյանը:
Նա հարցրեց՝ ով է լինելու այն մեկը, ով որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու՝ ո՞րն է բարեգործություն, որը՝ ոչ:
«Էդ ո՞նց եք որոշելու, գիր ղուշով եք որոշելո՞ւ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության ու քաղաքական ճաշակի: Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ-որ արել է Գագիկ Ծառուկյանը որպես բարեգործ որևէ քաղաքակն կոնտեքստ չի եղել»,-նշեց նա՝ հորդորելով այդ մասին հարցնել ուսանողներին, խաղողագործներին, անօթևաններին, հաշմանդամություն ունեցող աձանց:
Նա կոչ արեց պետությանը լուծել անօթևանների խնդիրը, իսկ եթե չի կարող՝ ուրեմն պետք է չխանգարել օգնել ցանկացողներին:
«Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ այս օրենքով վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, ապա պիտի ասեմ, որ խորապես սխալվում են: Դուք վատություն անելու եք այն սոցիալական խավերին, ովքեր օգտվում են այդ բարեգործությունից: Եթե այս օրենքը ընդունվի, ապա ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ հորդորելու եմ Գագիկ Ծառուկայնին՝ հուլիսի 1-ից դադարեցնելու բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում