Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ էլ կանի. Մանվել Գրիգորյան
Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը նրա հրաժարականը պահանջի, ճիշտ էլ կանի, թող պահանջի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով իր որդու հնարավոր հրաժարականի մասին լուրերին։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ընդունել Արթուր Ասատրյանի դեբատի հրավերը և բանավիճել նրա հետ:
«Հլը մի հատ ինձ ասա՝ Արթուր Ասատրյանը ո՞վա։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրան տեսել։ Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի պիտի հելնեմ էթամ, հա՞։ Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառվել իրար։ Ի՞նչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա։ Ես լրիվ ուրիշ մարդ եմ, նա ուրիշ մարդա»,- նշեց Մանվել Գրիգորյանը:
Իսկ ժամանակին կոնֆլիկտ չի՞ ունեցել Ասատրյանի հետ՝ հետաքրքրվեցին լրագրողները: «Նա ովա, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա, նա իմ հետ կոնֆլիկտ չի կարա ունենա։ Նաբարոտ, ես իրան օգնել եմ, որ գնացելա։ Գասպարյան Վովան բռնել էր՝ դատեր, չեմ թողել»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի կողմից Էջմիածնում վերջին օրերին ավտոերթ-իրազեկումներ են իրականացվում: Նախատեսում է հունիսի 14-ին հանրահավաք անցկացնել՝ «Էջմիածինը Գրիգորյաններից ազատագրելու»՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան