Պատգամավորի մտահոգությունը՝ ոչ մի տեղ ամրագրված չէ, թե ովքեր կարող են բացել ուսումնական հաստատություններ
«Տնօրենների ընտրության և ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել, ու դրա պատճառն այն է, որ խորհուրդներում ընդգրկված ԿԳՆ-ն, մարզպետները, երբ մարդիկ էին նշանակում, չէին ասում՝ առաջնորդվեք կրթական համակարգի շահերով, այլ ընդհակառակը՝ ասում էին՝ առաջնորդվեք նեղ անձնական և կուսակցական շահերով։ Դրա համար էլ համակարգը չի կայացել»,- այսօր ԱԺ-ում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ դեռ ստիպված են հին համակարգով ընտրություններ անցկացնել, բայց այս վիճակը կշտկվի, որովհետև առաջիկայում պատրաստվում են կառավարման օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել:
«Ոչ մի տեղ ամրագրված չէ, թե ովքեր կարող են բացել ուսումնական հաստատություններ»,- այսօր ԱԺ-ում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությանին՝ պատգամավորն ասաց. «Այսօր մեր երկրում ինչ-որ մի դերասան նկարահանվելով սերիալներում, դառնալով հայտնի, կարող է բացել դերասանակն դպրոց կամ թատերական խմբակ, և հայտնի չէ թե ովքեր կդասավանդեն այդտեղ։ Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ սրա մասին»։
Նախարարն ասաց, որ հարցի վերաբերյալ բողոքներ ունեցել է վերջին շաբաթվա ընթացքում, և խնդիրը կարգավորման կարիք ունի։
«Սա նույնպես կմտնի մեր օրակարգ և գուցե լիցենզավորման խնդիր առաջանա, կքննարկենք։ Անցած մեկ ամսվա ընթացքում հրատապ լուծման շատ ավելի բարդ խնդիրներ են եղել, բայց այս խնդիրը ևս մեր օրակարգում է»,- ասաց Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները