Երբևէ չեմ առնչվել վերևից ճնշման դեպքի. ՍԴ դատավորի թեկնածուն՝ Մելքումյանին
«Դատական պրակտիկայի ընթացքում ես երբևէ չեմ առնչվել որևէ նման մի իրավիճակի հետ, երբ վերևից կամ որևէ այլ մարմնի կողմից փորձ կատարվեր ազդեցություն ունենալ կամ ուղղորդել դատական գործընթացը»,- այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար հառաջադրված թեկնածու Ելիզավետա Դանիելյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ թե նրա վրա երբևէ վերևից ճնշումներ եղե՞լ են։
Ինչ վերաբերում է ներկայումս ընթացող դատավարություններին, որոնցով խափանման միջոցներ են փոխվում, Դանիելյանի կարծիքով, դրանք շատ նորմալ պրոցեսներ են։
«Դրանք նախատեսված են դատավարական օրենսդրությամբ, որևէ գործառույթ չի իրականացվում օրենսդրությունից դուրս, հետևաբար ասել, թե այստեղ ինչ-որ հատուկ իրադարձություն է տեղի ունեցել դրա համար են փոփոխվում խափանման միջոցները, կարծում եմ՝ տեղին չէ»։
Մելքումյանը թեկնածուին խնդրեց անկեղծ լինել և ասաց. «Եթե չեն եղել վերևից ինչ-որ բաներ, հիմա այդ ի՞նչ պրոցեսներ են գնում»։
Ի պատասխան Ելիզավետա Դանիելյան ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունն անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ։ Ես ասում եմ, որ իմ պրակտիկայում ինձ հետ չի եղել նման բան, իմ այսօրվա աշխատած կոլեգիալ մարմնում հաստատապես նմանատիպ իրավիճակ ստեղծել հնարավոր չէ։ Փոփոխվել է այն, որ հնարավորություն է տրվել դատարաններին բնականոն գործունեություն ապահովել։ Դատարանները մտել են աշխատանքային իրենց ռեժիմի մեջ, նիստերը գումարվում են, միջնորդությունները քննարկվում են և դրանց լուծումներ են տրվում։ Ինչպես կարող են փոխվել խափանման միջոցները մի պայմանում, երբ փաստաբանները դատական նիստերի դահլիճ չէին մտնում, անընդհատ բացարկի միջնորդություններ էին ներկայացնում, բնական է, կրքերը մի փոքր հանդարտվել են և դատարանները սկսել են աշխատել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները միջնորդում են փոխել Սեֆիլյանի խափանման միջոցը
- Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու հարցն առկախված է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան