Բաբլոյանն ուղերձներ է հղել Վոլոդինին ու Մատվիենկոյին
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին և ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին հայտնում են ԱԺ հանրության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Պետական դումայի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-նշված է Վոլոդինին ուղղված ուղերձում:
Մատվիենկոյին ուղղված ուղերձում ԱԺ նախագահը գրել է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ, Դաշնության խորհրդի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
Հիմնվելով բարեկամության եւ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք հնուց ի վեր կապում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին՝ մենք մշտապես աջակցում ենք փոխշահավետ կապերին ու կառուցողական երկխոսությանը՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ողջ շրջանակով:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին