Հայաստանում աղի արտադրությունը շարունակում է նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-ապրիլին 41.2%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 6 115.3 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 10 404.5տոննա աղ:
Վիճակագրության համաձայն, Հայաստանում 2017 թվականին 2016թ-ի համեմատ 0.9%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 32 550.9 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին