Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել 20 դրամով. Վարդան Բոստանջյան
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը խորապես համոզված է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է բոլոր սպառողների համար: Այս մասին նա լրագրողներին ասաց ԱԺ-ում:
Պատգամավորի խոսքով, սակագնային քաղաքականության առումով առկա են ռեզերվներ:
«Էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտում, մենք հասկանում ենք, որ այնտեղ կան նկատելի, ընդգծված ռեզերվներ: Դա նշանակում է, որ 10 դրամ և ավելի, ոչ միայն խոցելի խավերի համար, այլ ամբողջ բնակչության համար պետք է սակագինը իջեցվեր»,- ասաց Բոստանջյանը:
Պատգամավորը նշեց՝ իր հաշվարկներով, գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է ամբողջ բնակչության համար նվազեցնել 20 դրամով:
Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ սահմանին Հայաստանին վաճառվող գազի գնի նվազեցում ևս հնարավոր է: Ըստ նրա՝ դրա համար պետք է բանակցել ու համապատասխան դիրքորոշում ունենալ:«Անհնարին ոչինչ չկա»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վերջնական որոշման դեպքում անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի հուլիսի 1-ից
- Հնարավորություն կա անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնել 10 դրամով. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան