Առաջիկա օրերին կլինեն նոր երաշխավորագրեր. Նաիրա Զոհրաբյան
«Մենք կարծում ենք, որ խափանման միջոցը պետք է փոխվի և այո, երաշխավորել ենք: Բնականաբար, զավեշտալի է մտածել, որ իրենք կարող են խոչընդոտել գործի քննությանը»,-ԱԺ-ում լրագրողնորի հետ զրւյցում այսօր այս մասին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դաշինքի պատգամավորների գործողությանը՝ երաշխավորագիր ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու երաշխավորուրթյամբ:
«Ավելին, երբ ծանոթանում ես գործին, այսպես կոչված իրեղեն ապացույցներին, բավականին մեծ հարցեր են առաջանում: Ուստի, ինչպես ստորագրել էինք Արամ Մանուկյանի և «Սասնա ծռերից» մի քանի այլ կալանավորված անձանց հա,մար, այդպես էլ դիմեցինք Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Կարծում եմ՝ վաղը դատարանն իր որոշումը կհրապարակի»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները ստորագրել էին նաև քրեական հեղինակությունների համար, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցին կդժվարանա պատասխանել, ինքը այդ մասով որևէ տեղեկություն չունի: «Միգուցե իրենք անձնական, մարդկային ինչ-ինչ մոտիվացիանորվ ստորագրել են: Ես անձամբ դրանից տեղյակ չեմ»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց՝ իրենք մեկ խնդիր ունեն՝ թույլ տալ, որ դատարանը կայացնի արդար վճիռ.
«Դատարանը, որ այսքան տարիներ եղել է Բաղրամյան 26-ի կրունկի տակ, վերջապես իր որոշումներում ազատ լինի: Ժիրայրը և մյուսները, ազատության մեջ լինելով, վստահաբար չեն խոչընդոտելու դատարանի որոշումներին»:
Իսկ նոր երաշխավորագրեր կլինե՞ն, հետաքրքրվեցին լրագրողները: Պատգամավորը դրական պատասխան հնչեցրեց՝ չկոնկրետացնելով, թե հատկապես ում համար: Այդ մասին, նրա խոսքով, հայտնի կդառնա առաջիկա օրերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան