Ներկա կառավարությունից վիրավորա՞ծ է հեռանում Թանդիլյանը. ֆեյսբուքյան ասուլիս
«Կառավարության նիստին, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, կայացվեց որոշում, որը հակասում էր այն նախագծին, որը ես էի ներկայացրել առ այն, որ հետաձգվի պարտադիր բաղադրիչի ամբողջական կիրառումը»,- «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց հրաժարական ներկայացրած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով, իր և Կառավարության և տեսլականները կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հակասում են իրար և այդ պարագայում հնարավոր չէր շարունակել աշխատել որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Ներկա կառավարությունից եղած հնարավոր վիրավորվածությանը, Մ. Թանդիլյանն արձագանքեց. «Դա այն կատեգորիան չէ, որով ես առաջ եմ շարժվում։ Իրականությունն այն է, որ ես ունեմ պատկերացումներ և դրանք չեն համապատասխանում այսօրվա Կառավարության տեսլականին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին