Արցախի հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա. Շարմազանով
Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, որ Ադրբեջանն իրավունք ունի ռազմական ճանապարհով ազատագրելու «իր տարածքները», մտահոգիչ և դատապարտելի հայտարարություն է, որը պետք է արժանանա համանախագահների խստագույն գնահատականին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ադրբեջանցի պաշտոնյայի՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին բացահայտ խոսելը դատապարտելի է:
«Պետդումայում նախորդ տարի իրեն հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել ու նորից կկրկնեմ: Թող բոլորի մտքից դուրս գա, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որևէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրի»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
Պաշտոնյան ընդգծեց՝ ՀՀԿ-ն, ինչպես իշխանությունում է պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, հիմա էլ սատարելու են իշխանություններին, որպեսզի ներկայիս իշխանությունը կարողանա լավագույնս պաշտպանել Արցախը:
«Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, մենք բոլորս Արցախի անվտանգության երաշխավորներն ենք: Արցախի հարցը մեզ համար հարցերի հարցն է, սրբագույն հարցն է»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան