Լոռու փոխմարզպետը պաշտոնից ազատման դիմում է գրել
Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել կառավարության ղեկավարին: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր ես ևս փոխմարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին համատեղ աշխատանքի ու մարզի զարգացման գործում մեր ներդրած համատեղ ջանքների ու նվիրված աշխատանքի համար:
Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև այն համայնքի ղեկավարներին, որոնց հետ աշխատելու և տարաբնույթ ծրագրեր իրականցնելու պատիվ եմ ունեցել: Հարգելի մշակութային գործիչներ, մարզաշխարիհի ներկայացուցիչներ իմ շնորհակալական խոսքերն եմ հղում նաև ձեզ: Մենք ձեզ հետ միասին ևս բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել»,-հրաժեշտի խոսքում նշել է նա:
Տիգրան Բադոյանը Լոռու փոխմարզպետ էր նշանակվել 2012-ի դեկտեմբերին, մինչ այդ 5 տարի շարունակ եղել է մարզպետի օգնական:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետ է նշանակվել Հրանտ Մարգարյանը՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին: