Բարբարոսը բացատրել է, թե ինչու է վնասել Ռեպինի նկարը
Տրետյակովյան պատկերասրահում Իլյա Ռեպինի «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» կտավը վնասած բարբարոսը հայտարարել է, որ այդ ստեղծագործությունը վիրավորում է հավատացյալների զգացմունքները:
«Ես կարծում եմ, որ այդ նկարը վիրավորում է հավատացյալների զգացմունքները՝ ուղղափառների և ընդհանրապես՝ Ռուսաստանում բոլորի: Այլևս խոսք չկա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ դատարանում հայտարարել է նա, որտեղ քննվում էր նրա կալանավորման դեմ ներկայացված բողոքը:
Հեղինակը կտավը վրձնել է 1883-ից 1885 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են՝ 99.5 × 254 սմ։ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» կտավը հայտնի է նաև «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» անունով:
Այստեղ նկարիչն անմահացրել է այն դրվագը, որտեղ Ռուսիայի ցար Իվան IV Ահեղը կատաղության ու մոլուցքի պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին: Կտավում Իվան Ահեղի դեմքին երևում է ափսոսանքի ու զղջման տառապանքը: Մեռնող որդու դեմքին երևում են արցունքներ, որոնք ձևավորվել են խելեգարվող հոր ողբից:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Դաշնային խորհուրդն առաջարկում է մշակութային հաստատություններում արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը
- Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Իվան Ահեղի նկարը