Եթե տարբերակ լինի, որ տիկին Թանդիլյանը շարունակի աշխատել, ուրախ կլինենք. Մարուքյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականը եղել է Մանե Թանդիլյանի անձնական որոշումը: ԱԺ-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե որքանով այս հրաժարականը կազդի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակության վրա:
«Ես երբեք ռեյտինգի համար ինչ-որ բան չեմ արել: Ես միշտ կայացրել եմ որոշումներ, որոնք ինչ-որ պահի դարձել են պոպուլյար: Մենք, բնականաբար, չէինք ուզենա, որ տիկին Թանդիլյանը հրաժարական տար կամ դուրս գար կուսակցությունից: Բայց որևէ մեկի որոշման վրա չի կարելի բռնանալ, դրա համար եմ ասում՝ մենք մեծ հարգանքով ենք վերաբերում նրա որոշմանը:
Մանե Թանդիլյանը կմնա մեր գործընկերը, մեր ընկերը, մեր քաղաքական թիմակիցը, և եթե վարչապետն ընդունի հրաժարականի դիմումը, ստիպված կլինենք այլ թեկնածու ներկայացնել: Եթե տարբերակ լինի, որ տիկին Թանդիլյանը շարունակի աշխատել, բնականաբար ուրախ կլինենք: Մենք կուսակցությունում մարդկային լավ ռեսուրս ունենք և ցանկացած նախարարի պաշտոնում կարող ենք մարդ առաջարկել»,- ասաց Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Արմեն Ռուստամյան
- Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին