Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ռոբերտ Խաչատրյանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ, որը վարել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկվել է ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը:
Ներկաների միաձայն քվեարկությամբ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին:
Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների հավաքականների մարզիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան