
Պրանկերները Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսն այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
«Վեստի.ռու»-ի հրապարակած ձայնագրության համաձայն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հավաստիացրել, որ կազմակերպությունը, ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստակամ են հայկական կողմին աջակցել փոխելու ընտրական օրենսգիրքը:
Փաշինյան ներկայացած պրանկերները հարցրել են, թե ով է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: Ի պատասխան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ասել է՝ երկու կողմերն էլ քաղաքական կամք չեն ցուցաբերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին: