Սեֆիլյանն ազատ արձակվեց
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխվեց: Դատարանի որոշմամբ Ժ. Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը բավարարվեց և խափանման միջոց կալանավորումը փոխվեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդան Բոստանջյանի, Վարդևան Գրիգորյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգասյանի, Նորա Առուստամյանի, Սերգեյ Բագրատյանի, Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ:
Սեֆիլյանը վերաքննիչ դատարան էր դիմել արդարացման պահանջով:
Դատավորը հայտարարեց, որ երաշխավորներից յուրաքանչյուրի կողմից 500 հազարական դրամ վճարելուց հետո Ժիրայր Սեֆլյանին կազատեն կալանքից:
Ժ. Սեֆիլյանը դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ՝ հեռուստաաշտարակ և զորամաս զավթելու փորձի համար:
Դատարանի որոշմամբ Գևորգ Սաֆարյանը նույնպես ազատվեց կալանքից: Նրա նկատմամբ ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել էր 2016 թվականի հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Դատարանի որոշմամբ, գործով անցնող մյուս ամբաստանյալներ նույնպես ազատ կարձակվեն՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին