Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ շահերը կհարգվեն
Հայաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան երկու երկրների շահերը և ինքնիշխանությունը հարգելու հիմքի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն:
«Ես կարծում եմ, որ բոլորը թե՛ Հայաստանում, և թե՛ Ռուսաստանում գոհ են հարաբերությունների այս զարգացումից: Հույս ունենք, որ այս հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների և պետությունների փոխադարձ հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հարգանքի հիման վրա: Դա շատ կարևոր է», - ասել է Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը
- Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան