Բացօթյա կինոցուցադրումներ՝ Երևանի այգիներում ու պուրակներում
Հայ կինոյի 95-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շարունակաբար անցկացելու է բացօթյա կինոցուցադրումներ Երևանի այգիներում ու պուրակներում։ Երևանի տարբեր վարչական համայնքներում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր-Նորք, Աջափնյակ, Կենտրոն) կցուցադրվեն հին ու նոր հայկական ֆիլմեր, այդ թվում՝ գեղարվեստական, անիմացիոն, ու երաժշտական զվարճալի կինոնկարներ։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 13-15-ը Գաֆեսճեան պուրակում (Կասկադ) անցկացնելու է կինոցուցադրումներ.
հունիսի 13-ին ցուցադրվելու են «Տգետը» (1995թ., 9ր., ռեժ. Ա. Մանարյան), «Թափառում» (83ր., 2011թ., ռեժ. Ա. Հարությունյան), hունիսի 14-ին՝ «Անբան Հուռին» (2016թ., 22ր, Ա. Միքայելյան), . «Խաթաբալա» (1970թ., 69ր., ռեժ. Յու. Երզնկյան), hունիսի 15-ին՝ («Գտնված երազ», 1976թ., 9ր., ռեժ. Հ.Դիլաքյան), «Փրկության քարտեզ» (88ր, 2015 թ., Ա. Շահբազյան, Մ. Սարիբեկյան):