«Հրապարակ». Կադրային խոշոր փոփոխություններ է սպասվում Արարատի մարզպետարանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։ Մեզ տեղեկություն հասավ, որ առաջնահերթ թիրախում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և կրթության բաժնի պետ Խաժակ Աղաբեկյանը, որը թեպետ նորանշանակ մարզպետի համագյուղացին է, սակայն քաղաքական ոխերիմ հակառակորդներ են։
Բացի այդ, Աղաբեկյանի գործունեությունից դժգոհ են մարզում։ Ավելին՝ նրանից բողոքել է նաև փոխմարզպետներից մեկը․ առաջին օրը հանդիպելով նորանշանակ մարզպետին, փորձել է «լավամարդ» երևալ՝ ասելով, որ Խաժակից ազատվելն առաջնախնդիր է, որից հետո մարզպետը Խաժակ Աղաբեկյանին առաջարկել է «լավով» հեռանալ։ Մեզ ասացին, որ նրան փոխարինողի անունն էլ է արդեն շոշափվում՝ Նոր կյանք գյուղի դպրոցի ուսմասվարը, որն այս օրերին այցելում է մարզպետարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան