Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչպես է վերաբերում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու հանգամանքին:
«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և մեր վերջնական կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել, որպես Ազգային ժողովի նախագահի, որպեսզի չունենամ ազդեցություն»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ վերոնշյալ համակարգը ներդրվել է իրենց իշխանության օրոք, արդյո՞ք սա նշանակում է, որ կաջակցեն դրա ընդունմանը, Բաբլոյանը պատասխանեց. «Կքննարկենք, կորոշենք»։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ: Ըստ այդմ՝ 2.5 տոկոսը պետք է վճարեն քաղաքացիները, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ պետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները
- Իմ սկզբունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին. Մինասյան
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ