14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են
Հարազատները, կամավորները, փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կամավորների աշխատանքը համակարգող Արուսիկ Մկրչտյանն ասաց, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի, Արտաշատի, Թալինի, Աբովյանի տարածքներում:
Նրա խոսքով՝ վերջին տեղեկությունը եղել է այն, որ երեխային տեսել են Էջմիածնի Լեռնամերձ գյուղի տարածքում գտնվող հանքի մոտ, իսկ դրանից մեկ օր առաջ Հայկին տեսել են Ծաղկունք, Արագած գյուղերի տարածքում:
«Այսօր դեռևս նորություն չունենք, փորձում ենք տարբեր ուղղություններով կամավորներ ուղարկել, որ տարածեն երեխայի նկարները»,- ասաց Արուս Մկրտչյանը:
Նա հայտնեց, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են «Որսորդ» միության անդամները, հատուկ կրմինիալիստներ՝ իրենց շներով, հոգեբաններ, քարտեզագրողներ, բազմաթիվ կամավորներ: Այսօր առավոտյան որոնողական աշխատանքներին միացել է ՊՆ երկու ուղղաթիռ, Հայկին որոնում են նաև դրոններով, օդապարիկներով։ Աշխատանքներն ավելի համակարգված անելու համար կամավորները խմբերի են բաժանվել, որոնք ընդգրկված են տարբեր գյուղերում:
«Այսօր առավոտյան օդապարիկը պտտվել է Լեռնամերձի ու մոտակա գյուղերի տարածքով, մաքսիմալ մանրամասն նայել են՝ երեխան այդ կողմում չէ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ 3-4 օր է նաև դրոններ են աշխատում:
Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում է 21 փրկարար, Ա,Մկրտչյանն ասաց՝ դիմել են ԱԻՆ-ին, որ փրկարարների թիվն ավելացնեն, ինչպես նաև՝ ոստիկանությանը, որ վարժեցրած շներ տրամադրեն. «Հայկը մարդկանցից խուսափում է և նրանցից փախչում է, ինչը ևս դժվարացնում է մեր աշխատանքը: Մինչդեռ մթությունից, կենդանիներից չի վախենում: Հուսանք, որ կկարողանանք երեխային գտնել»:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ից Այնթափում տանից դուրս եկած և անհետ կորած 14-ամյա Հայկը տառապում է աուտիզմով: Երեխան ոտաբոբիկ է, հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխան խոսել չի կարողանում։
Հարազատներն ասում են, որ եթե որևէ մեկը տեսնի մոլորված տղային, թող մոտենա նրան, քայլի կողքով, կոնֆետ տա, որպեսզի երեխան չթաքնվի:
Երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկությունը կարող եք հաղորդել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 887939 (Արուսիկ), 095464143, 094195335, դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:
Իսկ կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որևէ մեկում ընթացող աշխատանքներին, մասնավորապես.
Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 044660033 (Անի)
Արարատի, Արտաշատի կամավորներին կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան)
Աշտարակի, Եղվարդի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն)
Հարակից հրապարակումներ`
- 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին