Մակեդոնիան կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Մակեդոնիան կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հատուկ ասուլիսում հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաևը:
Նախօրեին նա և իր հույն գործընկեր Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել, կողմերը համաձայնության են հասել Մակենդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը Հանրապետության համար ճանապարհ է բացում դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ: Ցիպրասը ավելի ուշ հայտնել է, որ Սկոպյեի հետ հասել են «լավ համաձայնության» Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան հարցում:
«Հարգելի քաղաքացիներ, մենք ունենք պատմական որոշում»,- ասուլիսում հայտարարել է կառավարության ղեկավարը:
Երկու երկրի միջև անվան շուրջ վեճը շարունակվում է 25 տարի, ինչը խանգարել է Մակենդոնային մուտք գործել ԵՄ կամ ՆԱՏՕ: Հունաստանը պահանջում էր հարևան երկրից փոխել անունը, որպեսզի այն չխառնեն հունական Մակեդոնիա շրջանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում