Հետո էլ ասում են հրաշքներ չի լինում. Ժիրայր Սեֆիլյան
Այսօր վերաքննիչ դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց ԱԺ տասից ավելի պատգամավորների («Ելք» և «Ծառուկյան» դաշիքներից) անձնական երաշխավորությամբ: Դատարանից դուրս գալուց հետո ասաց. «Ողջունում եմ բոլորին: Հետո էլ ասում են հրաշքներ չի լինում»:
Նա նշեց, որ շատ բան ունի ասելու, բայց այսօր երկար չի խոսի. «Այժմ գտնվում ենք կարևորագույն մի հանգրվանում, որտեղ մեր սիրելիները՝ այսինքն` քաղբանտարյալները, պետք է բոլորը հայտնվեն ազատության մեջ: Մենք այս օրերին պետք է գործենք, խոսենք հնարավորինս զգույշ: Մենք մեր գործին չենք վնասելու: Ընդամենը հաշված օրերից բոլորն անխտիր կլինեն ազատության մեջ: Առիթից օգտվելով՝ կուզեի իմ, մեր ցավը, կարեկցանքը հայտնել այն զոհերին, որոնք տեղի ունեցան 2016 թվականի հուլիսյան հայտնի իրադարձություններին: Մինչ օրս մենք՝ ոչ ես, ոչ «Սասնա ծռերը» հնարավորություն չենք ունեցել անմիջական մեր խոսքն ուղղել զոհվածների հարազատներին: Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է: Համոզված եմ, որ ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Կարծում եմ՝ բոլորի համար այս ամենը պարզ է, հստակ է: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան: Հուսով եմ, որ առաջիկայում վերջապես Հայաստանում կունենանք անկախ դատարան, այդ դատարանում մանրակրկիտ կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016 թվականի հուլիսի 17-31-ը: Ամեն ինչ պետք է հստակեցվի:
Ես այս հանգրվանին կավելացնեի առաջիկա ամիսների այլ հանգրվաններ ևս, որոնք մեզ պետք է հասցնեն մինչև ազատ, արդար թափանցիկ ընտրություններ: Մինչև այդ օրը մենք բոլորս միասին մեծ անելիք ունենք: Այս վտանգավոր հանգրվանին պետք է հասնենք հնարավորինս անցնցում վիճակում և միայն այդ ընտրություններն իրականացնելուց հետո է, որ մեր երկիրը կմտնի արդեն նոր քաղաքական փուլ, հանգիստ զարգացման, ինքնիշխանության ամրապնդման, մեր պետությունը հզորացնելու փուլ: Մինչև այդ փուլը մենք՝ «Սասնա ծռերս», բոլորս պետք է աջակիցը լինենք գործող իշխանությանը բարեհաջող հասնելու այդ հանգրվանին»,- ասաց Ժ. Սեֆիլյանը:
Նա նաև կոչ արեց արտերկրում բնակվող հայությանը օր առաջ վերադառանալ Հայաստան:
«Օր առաջ վազելով եկեք Հայաստան, միասին շարունակելու պայքարը՝ կառուցելու մեր երազած ինքնիշխան, հզոր Հայաստանը»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին կլինեն նոր երաշխավորագրեր. Նաիրա Զոհրաբյան
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- Նոր իշխանությանը պիտի նեցուկ կանգնենք. Ժիրայր Սեֆիլյան
- ՄԻՊ. Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց իրավունքներին
- ՊՊԾ գնդի գործով հրապարակվել են սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները
- Հայտարարություն. «Մենք Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալ»
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստին հրապարակվեցին հեռախոսազրույցների վերծանումները
- Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
- ՊՊԾ գնդի գործով հերթական նիստը լարված էր
- ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
- «Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի». Ժիրայր Սեֆիլյան
- Ավելի քան 20 հազար մարդ այցելել էր ՊՊԾ գնդի տարածք՝ հարգելու սպանված ոստիկանների հիշատակը
- ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործը կքննվի մեկ վարույթում