«Արարատյան բակալավրիատի» շուրջ պարզաբանումներ կլինեն վաղը. ԿԳ նախարար
Ուրախ եմ, որ Հայաստանում օրենքն աշխատում է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Երևան» հիմնադրամում այսօր ԱԱԾ-ի ստուգումներին։
«Բայց եկեք սպասենք մինչև վերջ, քննությունը ավարտվի, նոր գնահատական կտանք», - ասաց նախարարը։
Անդրադառնալով «Արարատյան բակալավրիատի» ստուգումների թեմային՝ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր պարզաբանումներըև կներկայացվեն վաղը։
Ինչ վերաբերում է Դանիել Իոաննիսյանի այն գրառմանը, որ Գիտության կոմիտեի նախագահը ներգրաված է կոռուպցիոն սկանդալի մեջ,և նախարարը չի ընդունել այդ թեմայով զրուցել ցանկացող մի գիտնականի, Արայիկ Հարաությունյանը հավաստիացրեց, որ իր մոտ ոչ մի գիտնական էլ չի եկել։
«Այս հարցով կոչ կանեմ առաջիկա երկու-երեք օրերին դադար վերցնել, որովհետև շատ մարդիկ բոլոր նշաա կումներին արձագանքում են իրենց անձնական շահերի, շահերի և իրենց չբավարարված պահանջների դիտակետից։ Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին, ապա այսօր հանդիպել եմ նրա հետ և մի շարք հարցեր քննարկել»,- ամփոփեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանի պաշտոնյաները պարտադրել են խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին. ԱԱԾ
- ԿԳ նախարարը՝ կրթության ոլորտի բացահայտումների մասին
- Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան