Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո Արծվիկ Մինասյանը ևս կարող է հրաժարական ներկայացնել:
«Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ռուստամյանի խոսքով, այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և պարտադիր բաղադրիչի վերացմանը վերաբերող հարցը պետք է լուծվի։
«Ինքը՝ վարչապետն էլ արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու խնդիր կա, արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդարար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել։ Սա որպես միջանկյալ քայլ է կատարվում, որը նախ նրանում է, որ ամսի 1-ին վիճակը թեթևացվում է»,- ասաց պատգամավորը միաժամանակ հավելելով, որ քանի դեռ պարտադիր բաղադրիչի մեկ տոկոսն էլ մնա, իրենք միևնույնն է համարելու են, որ հարցը չի լուծվել:
Ռուստամյանն ընդգծեց, որ քննարկման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այս հարցը օրակարգից չի հանվում. «Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն չպաշտպանեց Մանե Թանդիլյանի՝ նախագիծը հետաձգելու առաջարկը՝ մեկ տարով պետք է հետաձգել օրենքի ընդունումը, Ռուստամյանը պատասխանեց, «Մենք պաշտպանել ենք այդ նախագիծը, բայց չի քննարկվել այդ նախագիծը։ Մենք չենք օրակարգը ձևավորում, կառավարության գործունեության կարգ կա»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
- Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները
- Իմ սկզբունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին. Մինասյան
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին