Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել. Էդմոն Մարուքյանը՝ պարտադիր կուտակայինի մասին
««Ելք» դաշինքում տարաձայնություններ չկան, կան քննարկումներ, և խմբակցության ղեկավարի պաշտոնը այնքնա պաշտոն չէ, որքան ներկա քննարկումները: Քննարկումների արդյունքում այդ խնդիրը կլուծվի» ԱԺ-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ունենք քարտուղար, նա նորմալ գործում է: դուք տեսաք, որ այսօր մեր նախաձեռնած բոյկոտի արդյունքում դատավոր չընտրվեց: Ֆրակցիան նորմալ գործում է»,- ասաց նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցին՝ Մարուքյանը հերքեց այն տեսակետը, որ հարազատ կուսակցությունն այս սկզբունքային հարցում չաջակցեց Մանե Թանդիլյանին:
«Կառավարությունը քննարկումների արդյունքում եկել է ընդհանուր դիրքորոշման, որի արդյունքում որոշվել է այն, ինչ որոշվել է կառավարության նիստում: Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել: Այն, իհարկել կարող էր հետաձգվել, բայց չի հետաձգվել»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ այս պահին «Ելքն» իշխանությա՞ն է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ այս պահին իրենք ԱԺ կանոնակարգ օրենքով ընդդիմադիր խմբակցություն են:
«Այս պահին մենք ունենք յուրահատուկ իրավիճակ: Մենք վերցրել ենք պատասխանատվության բեռը: Կառավարությունը մեկ կուսակցության կառավարություն չէ, այն հետհեղափոխական և բազմակուսակցական է: Մենք անում ենք այն, ինչ հնարավոր է տվյալ իրավիճակում: Կա կարծիք, որ համակարգի հետաձգումը կարող է այլ, ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: Սա տարբերակ է, որին կառավարությունը ստիպված է գնացել»,- նշեց խորհրդրանական գործիչը՝ միաժամանակ հայտարարելով, որ նախկինում Մանե Թանդիլյանի և Նիկոլ Փաշինյանի միջև պարտադիր կուտակայինի մասով պայմանավորվածություններ չեն եղել, Փաշինյանը նրան ոչինչ չի պարտադրել:
Անդրադառնալով «Բարեգործության մասին» օրենքին՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ վատ որևէ բան այնտեղ չի տեսել:
«Եթե այդ օրնքը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բարգործություն անողների համար, կարող ենք քննարկել: Բայց ես կարծում եմ, որ դա իրենից որևէ պրոբլեմ չի ներկայացնում: Չեմ կարծում, որ սա ինչ-որ մեկի դեմ է արվում, կարծում եմ՝ դաշտն է կանոնակարգվում: ՀՀԿ-ն նույն բարեգործության անվան տակ մարդկանց էլեկտրաէներգիայի, գազի վարձեր է տվել»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Պարտադիր համակարգի չեղարկման հարցը օրակարգում է և ուսումնասիրության կարիք ունի. Արծվիկ Մինասյան
- Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Արմեն Ռուստամյան
- Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
- Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին