ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին:
24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած է.
• վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների և տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել կոմունալ ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության բաժանորդային վճարումները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային հաշիվները և ավանդները, վճարել ապահովագրավճարները, իրականացնել պետական, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման, նույնականացման քարտերի վճարումները և այլն:
• ինչպես ընդունման, այնպես էլ կանխիկացման ֆունկցիայով հագեցած բանկոմատով: Քարտին/քարտային հաշվին կանխիկի համալրում կատարելու դեպքում բանկոմատը հնարավորություն է տալիս մեկ գործարքի ընթացքում մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թե հատ-հատ, այլ փաթեթով), ընդ որում՝ տարբեր արժեքների, ինչը դարձնում է համալրման գործընթացը ավելի հարմար և արագ: Բացի այդ, բանկոմատի միջոցով հնարավոր է իրականացնել փոխանցումներ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես այլ հայկական և արտասահմանյան բանկերի քարտին, և փոխանցումը հաշված րոպեների ընթացքում հասանելի կլինի ստացողին:
Բանկոմատը հագեցած է նաև կոմունալ վճարումների անկանխիկ վճարման, PIN-կոդի փոխարինման ֆունկցիաներով և այլն:
Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ, անկախ Բանկի աշխատանքային ռեժիմից, օգտվել բանկային առավել պահանջված ծառայություններից:
Ընդ որում, գործարքների հիմնական մասը իրականացվում է օնլայն ռեժիմով, ինչը նույնպես մեծացնում է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը բանկային ծառայություններից օգտվելիս:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին