Տնտեսություն 19:18 13/06/2018 Հայաստան

Անձրևները խնդիրներ են առաջացրել գյուղացիների ու բերքի համար

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել այգեգործների համար: Ցեխի պատճառով աշխատանքները հետաձգվում են, հասած ծիրանը մնացել է ծառերին, խոնավության պատճառով Արարատյան դաշտավայրի խաղողին ու այլ մշակաբույսերի սնկային հիվանդություններ են սպառնում:

«Հենց էս պահին դաշտից եմ հետ գալիս: Էլի գնացի, այգի մտնել չէր լինում, հետ եկա: Կանաչ կապ պիտի անենք, տերևաթափ պիտի անենք, սաղ գործերը մնացել են: Մեկ անձրև է, մեկ էլ՝ ուժեղ արև, դրանից  այգիներին չոռ է բռնում: Հիվանդությունները սպառնում են պոմիդորին էլ, եմիշին էլ, ձմերուկին էլ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով՝  ցեխի պատճառով  այգի մտնել չի լինում, իսկ մեկ օրն էլ ծիրանի համար կարևոր է: Հասած ծիրանն էլ մնացել է ծառերին...

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար վերանշանակված Գառնիկ Պետրոսյանը մանրամասնում է, որ անջրդի, բարձրադիր տեղերում անձրևներն այս սեզոնին ցանկալի են ու անհրաժեշտ, բայց եթե տեղումները տևական են, առատ խնդիրներ ու վտանգ են առաջացնում հարթավայրային հատվածներում:

«Խոնավության պայմաններում շատ արագ զարգանում են գյուղացիական մշակաբույսերի սնկային հիվանդությունները: Այս պարագայում պետք է շատ ուշադիր լինել, ավելի հաճախակի կատարել բուժումները: Եթե սովորական պայմաններում սնկային հիվանդության դեմ մեկ-երկու բուժումը լիովին բավարար է լինում, ապա  հիմա՝ երբ կա ջերմություն, բարձր խոնավություն, սնկային հիվանդությունների վտանգը մեծանում է, պետք է բուժումների թիվն ավելացնել»,-ասաց ոլորտի մասնագետը:

Չեչոտ ծիրանն էլ անձրևի ու խոնավ եղանակի հետևանք է, խոնավության հետևանքով զարգացել են ծակոտկեն բծավորության հիվանդություններ: Պետրոսյանի ունեցած տեղեկություններով, պտղաբույծներ կան, որ հիվանդության դեմ մինչև հինգ բուժում է իրականացրել, ինչի արդյունքում շուկայում եղած ծիրանը որակյալ է:

Փոխնախարարը առատ տեղումների բացասական հետևանքներից մեկն էլ համարում է  գյուղատնտեսական աշխատանքների հետաձգումը:

«Ենթադրենք պետք է մեքենայական մշակում կատարվի, տեղումների պայմաններում մի քանի օր ուշանում է, իսկ այդ ընթացքում փարթամորեն աճում են մոլախոտերը: Դա էլ լրացուցիչ քաղհանի կամ էլ քիմիկատների լարցուցիչ մշակման անհրաժեշտություն է առաջացնում»,-նշեց նա:

Նախալեռնային շրջաններում էլ  կարտոֆիլի ֆիտոֆտորայի զարգացման վտանգ կա:
Պետրոսյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս շատ ավելի աչալուրջ լինել, պարբերաբար դիտարկումներ կատարել՝ հայտնաբերելու հիվանդության օջախները, ինչից հետո կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Սնկային հիվանդությունների դեմ պայքարի լաագույն միջոցը կանխարգելումն է, չպետք է թույլ տալ, որ հիվանդությունը զարգանա, հակառակ դեպքում բուժումը շատ բարդ կլինի:

«Եթե ջերմությունը կա, խոնավությունը կա, անկախ այն բանից հիվանդության նշաններ կան, թե ոչ, պետք  է անպայման պրոֆիլակտիկ բուժում կատարել: Չպետք է ափսոսել այն բուժման համար ծախսերը, դրանք արդարեցված են միանշանակ, քանի որ գյուղատնտեսը կունենա բարձրորակ բերք ու կկարողանա հեշտությամբ շուկայահանել»,-ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:

Կառավարության ներկայացուցիչն անհավանական է համարում պետության կողմից գյուղացուն՝ ավելի շատ թունաքիմիկատ ձեռք բերելու հարցում օգնի, բարդ հաշվարկներ են: Բացի այդ, փոխնախարարը համարում է, որ արտառոց ոչինչ չկա, սովորական երևույթ է, կարող է 2-3 տարին մեկ անգամ նման իրավիճակ լինել:

ԳՆ անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի խոսքով, բարձր խոնավության պայմաններում հնարավոր է խնդիրների, պարազիտային հիվանդությունների առաջացում նաև անասունների մոտ:

«Եղանակային այս պայմաններում ցանկալաի կլինի, որ անասնապահները սերտ համագործակցեն անասնաբույժների հետ, ձեռնարկեն կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև ապահովեն կենդանիների պահվածքի համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները, օրինակ հետևեն հարաբերական խոնավությանը»,-ասաց նա:

Նշենք, որ նախորդ տարիներին առատ տեղումների պարագայում ԳՆ-ն գյուղատնտեսներին ուղղված խորհուրդներ էր տեղադրում նախարարության պաշտոնական էջում:

Այս տարի նման խորհուրդ չկա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}