ԲՈՀ-ի նոր ղեկավարը էքսցենտրիկ է, թող գնա, դերասան դառնա. Անահիտ Տոնոյան
«ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին աշխատանքից հեռացնելու լուրը ցնցել է գիտական շրջանակներին»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։
«Մենք չենք հավատում, որ նման բան կարող է լինել։ Լիլիթը 25 տարի մասնակցում է ԲՈՀ-ի բոլոր աշխատանքներին՝ և որպես օգնական, և որպես ուղղակի աշխատող, և որպես նախագահ։ Նա իրեն շատ ազնիվ և պատասխանատու է դրսևորել։ Այդ երիտասարդը, որին նշանակեցին Լիլիթի տեղում, կարող է պատահի՝ շատ տաղանդավոր է, բայց նա փորձ չունի։ Երկրորդ, նա այնքան տակտ չունի, որ իր անձնական նկարները գցում է սոցիալական կայք։ Կարող է՝ ես նատուրալիստ եմ և գտնում եմ, որ պետք է տկլոր ման գալ, բայց ես նկարները չեմ վերցնում, գցում համացանց։
Ես շատ վիրավորված կզգայի, եթե այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը։ Նրա նկարները խոսում են այն մասին, որ ոչ մեկի հանդեպ հարգանք չունի։ Եթե նա էքսցենտրիկ է, թող գնա, դերասան դառնա։ Լիլիթի հանդեպ այսպիսի բան անելը անսպասելի էր ինձ համար»,- ասաց Տոնոյանը։
Վերջում բանախոսը համոզմունք հայտնեց, որ Լիլիթ Արզումանյանը կամ պետք է վերանշանակվի իր պաշտոնում կամ լուրջ գործառույթներ տրվեն նրան։
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈՀ) նախագահ է նշանակվել Սմբատ Գոգյանը։ Նա մաթեմատիկոս է։
Հարակից հրապարակումներ`
- Գիտական աստիճան ստացողների թիվը նվազել է, ինչը ԲՈՀ-ի նախագահը լավ է համարում
- ԲՈՀ-ը ատենախոսությունների պաշտպանության կանոնակարգում փոփոխություններ է իրականացրել
- ԵՊՀ դասախոսը դատի է տվել ԲՈՀ-ին. «Հրապարակ»
- ԲՈՀ նախագահ. Տարեցտարի նվազում է գիտական աստիճան ստացողների քանակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները