Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել
Ֆրանսացի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Պիեռ Ռիշարը հնարավոր է ֆիլմ նկարահանեն Մորդովիայի մասին, որտեղ նրանք կպատմեմ հանրապետության մասին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը:
Նա նշել է, որ վավերագրական ֆիլմի սցենարին ծանոթացել է, մի քանի դիտողություններ արել:
Սցենարի համաձայն, ֆիլմում խաղալու են Դեպարդիեն և Ռիշարը, ովքեր հանդիսատեսին ծանոթացնում են Մորդովիային:
Վ. Վոլկովը նաև հայտնել է, որ նման ֆիլմ նկարահանելը եղել է հենց դերասանների նախաձեռնությունը: