Լեհերը կշարունակեն պեղումները Մեծամորում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև ձևավորված գործակցությունը զարգացման նոր հեռանկարներ է բացում:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Վարշավայում ստորագրվել է 2018-2022 թթ. գործակցության համաձայնագիր, որը նախատեսում է գիտահետազոտական ու գիտագործնական աշխատանքներ Մեծամոր հնավայրի տարածքում, հնագիտական նյութերի քիմիական և ռադիոածխածնային անալիզների իրականացում արտերկրում, երիտասարդ կադրերի փոխանակում, որակավորում, համատեղ հրատարակությունների, գիտակրթական ծրագրերի իրականացում, նյութատեխնիկական բազայի համալրում, համատեղ ցուցադրությունների կազմակերպում և այլն:
Համաձայնագիրը ստորագրել են Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը, Միջերկրածովյան հետազոտությունների լեհական կենտրոնի տնօրեն Տոմաշ Վալիշևսկին և «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:2012 թ. ձևավորված գործակցությունը ամուր հիմքեր ունի: Հայ-լեհական արշավախումբը տարիներ շարունակ պեղումներ է իրականացնում Մեծամոր հնավայրի տարածքում: Լեհ հնագետները Երևանում կրկին կլինեն սեպտեմբերին և կվերսկսվեն պեղումները Մեծամորում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան