
Մեսսին Forbes-ի վարկանիշային ցուցակում եկամուտների չափով գերազանցել է Ռոնալդուին
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում առաջին անգամ Forbes-ի վարկանիշային ցուցակում եկամուտի չափով գերազանցել է «Ռեալի» պորտուգալացի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Դրանում 30-ամյա Մեսսիին օգնել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիրը, որը կնքվել էր 2017 թվականի նոյեմբերին։ Շնորհիվ այդ պայմանագրի՝ արգենտինացին շրջանցել է 33-ամյա Ռոնալդուին։ Անցած տարի Մեսսիի եկամուտը կազմել է 111 միլիոն դոլար, այն դեպքում, երբ Ռոնալդուն վաստակել է 108 միլիոն դոլար։
Վարկանիշային ցուցակի երրրոդ հորիզոնականում հայտնվել է բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 90 միլիոն դոլար եկամուտով։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին