Ռուսաստանի հարբած քաղաքացիները ծեծկռտուք են սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից անցած գիշեր ժամը 03.40-ին,ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:
Ալեքսեյ Ի.-ի ճակատային հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:
Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում