
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է
Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
«Շնորհակալություն, բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և վերականգնումը սկսվում է հենց այսօրվանից:
Դժվար մարտահրավերով 4 ամիս է սպասվում ինձ, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր աջակիցներին` բարի մաղթանքների և աղոթքների համար: Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին և ընկերներին, որոնք միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, վիրահատությունից 3 ժամ անց արդեն մղում է ինձ՝ սկսել վարժությունները: Ես կվերադառնամ», - գրել է Յուրա Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին